Ցլամարտի ժամանակ 2 մարդ զոհվել է,44` վիրավորվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱշխարհՑլամարտի գայթակղիչ տեսարանը ողբերգությամբ է ավարտվել Կոլումբիայի Բոլիվար տարածարջանի` Արխոնա քաղաքում: Ցլերով վազքի ժամանակ, որը կոլումբիացիներն անվանում են «կոռալեխա», 2 մարդ է զոհվել, և 44 մարդ` տուժել, հայտնում է Lenta.ru-ն վկայակոչելով տեղական Noticias24 լրատվականը: Զոհվածնեևրից մեկը 46-ամյա Դենիել Կարդոնան է. ցուլը կոտոշով հարվածել է ուղիղ նրա սրտին: Մյուս տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ ցլից խույս տալու ժամանակ ստացած վնասվածքների պատճառով: «Կոռալեխան» Բոլիվարում մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներից մեկն է: Այն ինքնաբուխ բնույթ է կրում և անցկացվում է գրեթե առանց անվտանգության միջոցներ ձեռնարկելու: